Հայիթիի իշխանությունները ճանաչել են Կոսովոյի անկախությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», համապատասխան հայտարարությունն արել է երկրի արտգործնախարար Լորան Լամոտը` Կոսովոյի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
Հիշեցնենք, որ Կոսովոն իր անկախության մասին հայտարարել էր 2008 թ. փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թվում են ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ 27 երկրներից 22-ը:




























