Այսօր՝ փետրվարի 10-ին, ճանապարհը ձյան շերտից չմշակելու հետևանքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Շենավան-Հարթավան գյուղերն իրար կապող խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած Nissan Sentra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Արարատ Տ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Անուշ Ք.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




























