Ճապոնիայի կայսր Ակիհիտոն փետրվարի 18-ին սրտի վիրահատության կենթարկվի:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, մասնագետները հետազոտութայն ժամանակ սրտի արյան մատակարարման հետ կապված խնդիրներ են նկատել: Հետազոտությունն անցկացվել էր այն բանից հետո, երբ պետության ղեկավարի մոտ նկատվել էին աննշան իշեմիկ փոփոխություններ` նրա կողմից թեթեւ ֆիզիկական վարժություններ կատարելու արդյունքում:
Նշենք, որ փետրվարի 11-ին Ակիհիտոն հոսպիտալացվել էր Տոկիոյի համալսարանի հիվանդանոց` պլանային հետազոտման համար:




























