Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով, որոնք առանձին վայրերում կշարունակվեն նաև օրվա մնացած ժամերին։ Լեռներում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Առանձին վայրերում կդիտվի մառախուղ, առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Տեղ-տեղ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժգնանան մինչև 13-16 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են «NEWS.am»-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ գիշերը թաց ձյան, իսկ մնացած ժամանակ՝ անձրևի տեսքով, կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում․ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում․ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Սևանա լճի ավազանում․ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Լոռիում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2+2,

Տավուշում․ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում․ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում․ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6,

Արարատում․ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+7,

Արմավիրում․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում․ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում․ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի հովիտներում․ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի նախալեռներում․ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2: