Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափերին փետրվարի 12-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորերկրյա ցոնցումները գրանցվել են ծովում` 14,9 կմ խորության վրա, երեւանյան ժամանակով առավոտյան ժամը 08:41-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 514 կմ հյուսիս-արեւելք, տեղեկացնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:




























