Իսլամական «Մահմեդական եղբայրներ» շարժումը Եգիպտոսի կառավարող զինված ուժերի բարձրագույն խորհրդից պահանջել է Եգիպտոսի նոր նախագահի ընտրության օր նշանակել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», պահանջը մեկնաբանվում է երկրում անկարգություններ եւ բռնություն թույլ չտալու անհրաժեշտությամբ:«Մահմեդական եղբայրների»` փետրվարի 12-ին տարածած հայտարարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում բարձրագույն ռազմական խորհրդի գործունեության վերաբերյալ առաջին բաց քննադատությունն է:
Նշենք, որ Եգիպտոսի նոր նախագահի ընտրությունները ենթադրվում է, որ տեղի կունենան այս տարվա ամռան սկզբին, սակայն կոնկրետ օրը որոշված չէ:




























