Վենեսուելայի Մոնագաս նահանգում փետրվարի 12-ին նավթամուղի վթարի արդյունքում մեծ ծավալի անմշակ նավթի արտահոսք է տեղի ունեցել:Ինչպես տեղեկացնում է  Associated Press-ը, իրավիճակը լուրջ է հատկապես այն պատճառով, որ նավթի «նշանակալի մասը» թափվել է Գուարապիչե գետը:

Ներկայումս արտահոսքի վայրում դրվել են արգելապատնեշներ, որոնք ոչ միայն թույլ չեն տալիս տարածումը, այլեւ ներծծում են թափված հումքը: Միաժամանակ` նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել, իշխանությունները արգելել են  որեւէ նպատակով օգտագործել գետի ջրերը:Արտահոսքի ծավալների եւ վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան: