Հայաստանի տարածքում փետրվարի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթեւան, Ծաղկասար, Ջրամբար եւ Ձորագլուխ համայնքների ճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























