«Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի այսօրվա ստորագրումն անկեղծ աշխատանքի արդյունք է»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ փաստաթուղթը պատրաստվել է վեց ամսվա ընթացքում։
«Շնորհակալություն ենք հայտնում Թրամփին Կովկասում խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար։ Մենք ապրում ենք խաղաղության մեջ և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ կառավարությանը»,- ասել է Ալիևը։





























