Սիրիայում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Մահամեդ ադ Դաբին փետրվարի 12 -ին հրաժարական է ներկայացրել:Ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը,  նա փետրվարի 11-ին ժամանել է Կահիրե եւ անմիջապես էլ հրաժարականի դիմում գրել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ փետրվարի 12-ին Եգիպտոստի մայրաքաղաքում գտնվող ԱՊԼ կենտրոնակայանում պետք է արտակարգ նիստ հրավիրվի` Սիրիայում դիտորդական առաքելության աշխատանքները վերսկսելու հարցով:Ակնկալվում է, որ արաբները կառաջարկեն փոխել առաքելության կարգավիճակը` այն դարձնելով միջազգային `ԱՊԼ հովանու ներքո:

Աառաքելության կազմում կընդգրկվեն մոտ 3 հազ. մասնագետներ արաբական, իսլամական եւ եվրոպական երկրներից: