Մալայզիայում թաքնվող Սաուդյան Արաբիայից 23-ամյա բլոգեր Համզի Կաշգարիին վտարել են հայրենիք: Բլոգերը համարձակվել էր չաղոթել Մուհամեդ մարգարեին:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, Կաշգարին Twitter-ի իր միկրոբլոգում սեփական կրոնական հայացքներն արտացոլող հաղորդագրություն էր հրապարակել: «Կային շատ բաներ քո մեջ, որոնք ինձ դուր չէին գալիս, կային շատ բաներ, որոնք ես ատում էի, եւ քո մեջ շատ բան կա, որը ես չեմ հասկանում: Ես չեմ աղոթելու քեզ»,- բլոգերի խոսքերն է փոխանցում Agence France Presseպ-ը: Այդ «թվիթը» ավելի քան 30 հազ. մեկնաբանություն էր ստացել, այդ թվում` սպառնալիքներ:Մահմեդական հոգեւոր սպասավորներն այդ քայլն անարգանք էին համարել:Արդյունքում Կուալա Լումպուրը վտարել է բլոգերին` չնայած բազմաթիվ իրավապաշտպանների բողոքին: Հայրենիքում Կաշգարիին մահապատիժ է սպառնում:




























