Հունաստանի խորհրդարանի կոմունիստ պատգամավոր Գեորգիոս Մավրիկոսը փետրվարի 12-ին Եվամիության հետ վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ  700-էջանոց փաստաթուղթը շպրտել է ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսի վրա եւ հայտարարել մանդատը վայր դնելու մասին:

Կոմունիստները հայտարարել են, թե կոալիցիոն կառավարությունը Լուկաս Պապադիմոսի ղեկվարությամբ նման քայլեր իրականացնելու համար չունի ընտրողների մանդատը եւ պահանջում են վաղաժամկետ ընտրություններ: Բացի այդ, նրանք պնդում են, որ խորհրդարանական հրատապ ընթացակարգերը թույլ չեն տալիս ինչպես հարկն է ուսումնասիրել 700-էջանոց փաստաթուղթը:Ֆինանսների նախարարը զայրացած պատասխան է տվել պատգամավորին, բայց հետո ավելի հանգիստ տոնով պահանջել է քվեարկությունն անցկացնել առաջիկա  գիշերը: «Խորհրդարանը պետք է հստակ ազդանշան տա այսօր կեսգիշերին, մինչ շուկաները կբացվեն», -հայտարարել է Վենիզելոսը: Նրա խոսքով` դրանից է «կախված երկրի փրկությունը»:

Նշենք, որ նախարարի վրա նետված 700-էջանոց փաստթուղթը պարունակում է միջազգային վարկատու «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ եւ ԱՄՀ) հետ համաձայնագրերի տեքստերը: Փաստաթղթի երեք հիմնական ուղղություններն են` 130 մլրդ եվրոյի ֆինանսավորման փաթեթի հատակցում Հունաստաին, հունական բանկերի վերակապիտալացում,  մասնավոր վարկատուների առջեւ ինքնիշխան պարտքի 100 մլրդ եվրոյի չափով դուրս գրում, ծախսերի կրճատմանն ուղղված կոշտ միջոցառումների իրականացում: