Ուիթնի Հյուսթոնի դստերը` Քրիստինային թույլ չեն տվել մտնել հյուրանոցի այն համարը, որտեղ մահացել է մայրը, եւ դա տհաճ բախում է առաջացրել իրավապահների հետ:Ինչպես հաղորդում է TMZ-ն, Քրիստինան հյուրանոց է հասել ողբերգությունից մի քանի ժամ անց, սակայն ոստիկանները նրան կտրուկ կերպով արգելել են համար մտնել:
Թույլ չեն տվել ներս մտնել նաեւ Հյուսթոնի զարմուհուն` Դայոն Ուորվիկին:Նշենք, որ Հյուսթոնի մարմինը մահվանից 7 ժամ անց էր տեղափոխվել դիարան: Փորձագետներն սպասում են նախնական հաշվետվություններին` դիահերձում կատարելու համար:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հյուսթոնին մահացած էին գտել փետրվարի 12- ի գիշերը Բեւեռլի Հիլսի հյուրանոցի չորրորդ հարկի համարում: Երգչուհին ժամանել էր մասնակցելու «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:Հյուսթոնը մասնակցել է «Գրեմմիին» նվիրված երեկույթին, հետո վերադարձել է Beverly Hilton հյուրանոց, որտեղից էլ ժամը 3.43-ին շտապօգնության կանչ է եղել: Դեպքի վայր հասած բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն երգչուհու կյանքը փրկել չի հաջողվել:Հետաքննության վարկածով` Հյուսթոնի մահվան պատճառն այն է, որ նա շնչահեղձ է եղել լոգարանում: Երգչուհու մահվան կապակցությամբ փոփոխություն կկատարվի «Գրեմմի» մրցանակբաշխության սցենարում: VH1 հեռուստաընկերության փորձագետների որոշմամբ, երգչուհու «I will always love you» երգը զբաղեցրել է առաջին տեղը բոլոր հազարամյակների հարուր լավագույն սիրերգերի շարքում: Երգչուհուն սիրել եւ չմոռանալ են խոստանում նրա հարազատներն ու ընկերները, աշխարհում նրա միլիոնավոր երկրպագուները:




























