Վաղարշապատում խուզարկություններն ու ձերբակալությունները Քննչական կոմիտեի տիրույթում են: Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Նշենք, որ ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ»,– հայտնել էր նա։

Ավելի ուշ Խաչատրյանը նշել էր, որ ձերբակալվածների թիվը ավելացել է ևս 5–ով, որոնք ավագանու անդամներ ու իրենց դաշինիքի աջակիցներ են։