Ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի ոտքի ճկույթը հեռացրել են: Ինչպես հաղորդում է Утро.ru-ն, նրան տեղափոխել են հիվանդանոց ոտքի սուր ցավերով: Նրա մոտ հայտնաբերել են սուր թարախային բորբոքում: Որոշում է կայացվել անհապաղ վիրահատություն իրականացնել, քանի որ ուշացման դեպքում նա կարող էր զրկվել ոտքից: Դերասանի ոտնաթաթի մի մասը` ճկույթի հետ միասին հեռացրել են:

73-ամյա Պորոխովշչիկովը վաղուց էր գանգատվում ոտքի ցավից, որն առաջացել էր թարախից: Վիրահատությունից հետո նա ասել է, որ լավ է զգում իրեն:

«Ողջ առողջ եմ, շուտով կսկսեմ վազել: Չգիտեմ` բժիշները թույլ կտան, թե ոչ: Բայց ես չեմ էլ հարցնի. կանեմ այն, ինչ համարում եմ ճիշտ», - ասաց դերասանը: