Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Սիրիա:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման կոչ է պարունակում բանաձեւի նախագիծը, որը ներկայացվել է Կահիրեում այսօր կայացած ԱՊԼ խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով: Բացի այդ, ԱՊԼ-ն կոչ է արել դադարեցնել դիվանագիտական բոլոր շփումները Դամասկոսի հետ: Փաստաթղթում մտադրություն է հայտնվում նաեւ խստացնել Դամասկոսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:




























