Նախագահական ընտրությունները Թուրքմենիայում կայացել են: Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրության իրավունքից օգտվել են քաղաքացիների 96,28 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ցուցակների մեջ ընդգրկված է 2 մլն 987 հազ 324 մարդ:

Հաղթանակի համար անհրաժեշտ է կեսից ավելի ձայն: Նախագահն ընտրվում է 5 տարով:

Ինչպես նշում է РБК-ն, քվեարկության համար նախապատրաստվել է 2307 ընտրատեղամաս, դրանցից 25-ը` երկրից դուրս:

Ինչպես նախկինում հայտնել էր NEWS.am-ը, նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: