Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր վայրերում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ, գիշերը՝ և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և թաց ձյան տեսքով, գիշերը՝ և առավոտյան սպասվում է մառախուղ։ Առաջիկա գիշերը՝ մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակ՝ գիշերը՝ -3-8°C, ցերեկը՝ -2+2°C
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6°C, ցերեկը՝ -2+2°C
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -2+1°C, ցերեկը՝ +1+3°C
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -2-7°C, ցերեկը՝ -1+2°C
Լոռի՝ գիշերը՝ -2-7°C, ցերեկը՝ +3+6°C
Տավուշ՝ գիշերը՝ 0-3°C, ցերեկը՝ +4+7°C
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -3-6°C, ցերեկը՝ -2+1°C
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -3+1°C, ցերեկը՝ 0+3°C
Արարարատ՝ գիշերը՝ -2+2°C, ցերեկը՝ +3+6°C
Արմավիր՝ գիշերը՝ -3+2°C, ցերեկը՝ +3+6°C
Վայոց Ձորի լեռներ՝ գիշերը՝ -3-7°C, ցերեկը՝ 0-2°C
Վայոց Ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -2+2°C, ցերեկը՝ +2+5°C
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5°C, ցերեկը՝ +8+11°C,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4°C, ցերեկը՝ +5+8°C։





























