Անապայի Պրոմիշլեննայա փողոցում գտնվող քոլեջի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ, հայտնում է Shot Telegram-ալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ Անապայի արդյունաբերական քոլեջում հրաձգությունը կատարել է 17-ամյա մի դեռահաս։

Ուսանողները հայտնել են, որ շենքի ներսում լսել են մոտ 6 կրակոց։ Դրանից անմիջապես հետո նրանք բարիկադավորվել են իրենց լսարաններում։

Հարձակվողին բերման են ենթարկել։ Փողոցը, որտեղ գտնվում է քոլեջը, փակ է։

Ինչպես պարզել է Shot-ը, Անապայի տեխնիկումում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածներից մեկը պահակն է, ում 17-ամյա հարձակվողն առաջինն է հանդիպել իր ճանապարհին։ Այժմ նա գտնվում է ծանր վիճակում։ Սկզբնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ։

Ավելի ուշ պարզվել է, որ հրաձգությունը սարքած դեռահասը՝ Իլյա Օ.-ն, զինված է եղել ՏՕԶ-34ԷՌ (ТОЗ-34ЕР) հրացանով։

Նա նույն քոլեջի ուսանող է եղել և սովորել է ավտոմեխանիկայի բաժնի 1-ին կուրսում։ Վերջին տվյալներով՝ տուժել է երեք մարդ. նրանցից մեկը ծանր վիճակում է, ևս երեքը՝ միջին ծանրության (տվյալները թարմացվում են):