Ուիթնի Հյուսթոնի մահը կարող էր հաջորդել «Քսանաքս» («Ալպրազոլամ») հոգեմետ նյութի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, պարզվել է, որ մահից քիչ առաջ Հյուսթոնը եղել էր երեկույթում, որտեղ խմել էր շատ ալկոհոլ: Դեղանյութի եւ ալկոհոլի խառնուրդը կարող էր քնաբերի արդյունք գորել երգչուհու վրա, որը ջրահեղձ է եղել լոգարանում:

Ինչպես նշում է TMZ պորտալը, «Քսանաքսը» սովորաբար նշանակվում է տագնապի եւ դեպրեսիայի մեջ գտնվող պացիենտներին: