ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն իր Telegram-ալիքում հայտնել է Անապայի քոլեջի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանված անձի մասին։
Նրա խոսքով՝ այս պահին կա մեկ զոհ՝ անվտանգության աշխատակիցը, ով առաջինն է իր վրա վերցրել հարվածը. նա օպերատիվ կերպով արձագանքել է և կանչել իրավապահ մարմիններին՝ թույլ չտալով հարձակվողին ներս մտնել տեխնիկումի շենք։
«Նաև, ըստ նախնական տեղեկությունների, երկու մարդ միջին ծանրության վնասվածնքեր է ստացել։ Տուժածների թվի վերաբերյալ տեղեկատվությունը դեռ ճշտվում է։ Այս պահին դեպքի վայրում հերթապահում են շտապօգնության բրիգադները։ Անապայի բոլոր բժշկական հաստատությունները պատրաստ են ընդունել տուժածներին։ Անհրաժեշտության դեպքում՝ նրանց օպերատիվ կերպով կտեղափոխենք երկրամասային բուժհաստատություններ։
Սա սարսափելի հանցագործություն է։ Շնորհակալ եմ ուժային կառույցներին և Ռոսգվարդիայի աշխատակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքեցին և թույլ չտվեցին, որ ավելի մեծ թվով զոհեր լինեն»,- նշել է Կոնդրատևը։




























