Կահիրեի փողոցներից մեկում փետրվարի 12-ին սպանվել է կին, որը եղել է Եգիպտոսում ՄԱԿ-ի արտահաստիքային խորհրդատու:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Associated Press-ը, սպանվածն աշխատում էր ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի բժշկական լաբորատորիայում` Կահիրեում:

Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցներից մեկը` չհայտնելով իր անունը, նշել է, թե կինը` որը մահացել է ջիպում հրազենային կրակից, չէր եղել հանցագործների թիրախը:

Սպանվածի անունը, քաղաքացիությունը եւ տարիքը չեն հաղորդվում: