Մյասնիկյան պողոտայում քարաթափման հետևանքով վնասված ավտոմեքենայի վարորդը պատմել է, թե ինչպես է դա տեղի ունեցել։

«Մեքենայով բարձրանում էի դեպի Մասիվ, զգացի ձայնը։ Ես էլ երկրորդ գոտիով էի երթևեկում, չհասցրեցի փախցնեմ՝ մեքենան վնասվեց։ Վնասվել է մեքենայի դեմը և հետևը։ Դե մնացածն էլ՝ տակը չգիտեմ»,- պատմել է տղամարդը՝ հավելելով, որ մեքենայի մեջ մենակ է եղել և բավականին ուժեղ վախեցել է։