Հայ Հեղափոխական դաշնակցությունը հրաժարվել է հուլիսի 16-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի ԱԳՆ դիմաց: Կուսակցությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ որոշումը պայմանավորված է Թեհրան-Երեւան չվերթի վթարի հետ: Օդանավում եղել ՀՅԴ երկու ներկայացուցիչներ, սակայն կուսակիցները դեռւես չեն ճշտել նրանց անունները:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային եռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրնից 200 կմ հեռավորության վրա:: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են: