Մեկնարկել են TRIPP համաձայնագրի նախագծի տեխնիկատնտեսական մասի ուսումնասիրության և գնահատման աշխատանքները, այնուհետև կտեսնենք, թե ինչպես կզարգանա համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս հարցի շուրջ մենք երկխոսություն ենք վարում մի քանի գործընկերների հետ և որոշումը կկայացվի հօգուտ այն նախագծի, որն առավելագույնս կհամապատասխանի Հայաստանի շահերին», - նշել է նա։

Ըստ նրա՝ առաջիկա օրերին Հայաստանը ամերիկացի գործընկերներին կփոխանցի TRIPP-ի շրջանակներում համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր դիտողությունները։

Փաշինյանը հավելել է, որ նախագիծը հիմնված է լինելու հաստատված գործողությունների պլանի վրա, որն իր հերթին հենվում է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։

Նա հիշեցրել է, որ Հրազդանում աշխատանքներ են տարվում արհեստական բանականության կենտրոն ստեղծելու ուղղությամբ և պայմանավորվածությունների շրջանակում ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի