Ցավոք, մեզ չվիճակվեց նորմալ ընդդիմություն ունենալ. Նայում ես մեդիային, քաղաքական խոսույթին, ամբողջւությամբ ջղաձգոըւմներ, հիստերի, բայց այսօր, երբ հնարավորություն կա ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին հարց ուղղել վարչապետին, ընդդիմությունը չկա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

«Ջղաձգումները վերաբերում էին ԱՄՆ փոխնախագահի այցին։ Նրանք ասում են, որ Վենսի Բաքու այցը ավելի լուրջ է եղել, քան Հայաստանինը, որ համոզմունք կա, որ Ադրբեջան մեկնելիս ուղղակի կանգ է առել Երևանում։ Երկրորդը, ասում են,ԱՄՆ–ն քարտ–բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին, և քանի որ աջակցել է ընտրություններում, թույլատրելու է նրան ցանկացած ապօրինություն և նույնիսկ աջակցելու է ընտրությունները կեղծելու հարցում։

Հաջորդը, ասում են՝ հատուկ կառավարության թարգմանիչը սխալ է թարգմանել, որ չհասկանանք, որ խոսքը պետական պարտքով ատոմակայանի մասին, և այդ պարտքը վճարելու են քաղաքացիները։ Հաջորդը, ասում են, որ ԵՄ–ն հայտարարում է 2.6 մլրդ եվրոյի ներդրումների մասին և այս պարագայում, ասում են՝ էլի նույն խոսույթն է և ոչինչ տեղի չեն ունենալու։

Նաև կեղծիք են տարածում, որ ոչ մի պաշտոնյա Վենսին չի ուղեկցել»,–ասաց նա՝ խնդրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալ այս մեղադրանքներին։

Ի պատասխան վարչապետն ասաց. «ԱՄՆ փոխնախագահի այցի ավելի հագեցած օրակարգ ես կդժվարանամ պատկերացնել։ Շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը։ Օրակարգում եթե թ Թրիփը, եղել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված մտադրությունների երեք հուշագրերը։ Թրիփի շրջանակներում քննարկվել է հնարավոր էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթուղի։

Ընդ որում, այսպիսի բան չի լինում, որ հենց պաշտոնական այցի ընթացքում ի ցույց է դրվում ամենաժամանամկակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում Հայաստանին։ Սա նրա մասին է, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է։ ԱԹՍ–ի ցույց տալու իմաստը դա էր»։

Անդրադառնալով ընտրություններ կեղծելու հնարավորությանը, Փաշինյանը կրկնեց իր միտքը. «Մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունները չենք կեղծի։ 2018–ից հետո Հայաստանում քանի՞ ընտրություն է կեղծվել։  Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70, թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողներն այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի: Նրանք, ովքեր մեզ ասում են, թե մենք կարող է ընտրություն կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև այդպիսի հազարավոր քվեաթերթիկներ են կերել, իսկ հիմա՝ այդ մարդիկ, ինձ եկել ու ընտրություն կեղծելու մասին են ասո՞ւմ»։

Ծիծեռնակաբերդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ուղեկցել է ԱՄՆ փոխնախագահին և ուղեկցել է այն արարողակարգերով, որոնք համապատասխանում են ոչ միայն Հայաստանի, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդունված արարողակարգերին։ Այդտեղ որևէ այլ բան տեղի չի ունեցել»,–ասաց Փաշինյանը։