Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

 Ջերկուկի խաչմերուկից Սիսիան, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Գորայք-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։