ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռ և MQ-4C Triton անօդաչու թռչող սարք է նկատվել Իրանի սահմանի մոտ։ Այս մասին պարզել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով թռիչքային տվյալների վրա։

Ըստ շարժման երթուղու՝ օդանավը թռել է Բահրեյնից և պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ անօդաչու սարքը թռել է Աբու Դաբիից և պարեկություն իրականացրել Օմանի ծոցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջում է կնքել գործարք, որը կբացառի երկրում միջուկային զենքի առկայությունը։ Նա նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում իսլամական հանրապետությանը շատ ավելի հզոր հարձակում է սպասում, քան անցյալ տարվա ամռանը։ Հունվարի վերջին Միացյալ Նահանգները ռազմական նավերի «արմադա» է ուղարկել Օմանի և Պարսից ծոցեր։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է այնտեղ լրացուցիչ ստորաբաժանումների տեղափոխման մասին։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Վաշինգտոնը Թեհրանից լրացուցիչ քայլեր է ակնկալում միջուկային նախագծի կրճատման ուղղությամբ, ներառյալ՝ ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակումը։