Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, այսօր՝ փետրվարի 12-ին,  հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Ավտոմեքենայի առջեւի հատվածում առաջացած կրակը հաջողվել է արագ մարել։ Տուժածներ, բարեբախտաբար չկան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է կանգնած վիճակում՝ ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքության պատճառով։