Հարավային Կովասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հանդիպումներ կունենա Հայաստանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այցը կայացել է փետրվարի 13-ին: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Կքննարկվի նաեւ ընթացիկ տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստման հարցը: Ոչ պաշտոնական տեղեկությամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է մասնակցել

Չիկագոյի գագաթաժողովի աշխատանքին:

Ավելի վաղ Ջեյմս Ապատուրայն այցելել է Բաքու: