Այսօր` փետրվարի 13-ին, տեղական ժամանակով 07.47-ին Հայաստանի տարածքում` Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը  էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: