ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայությունը (CBP) գերգաղտնի լազերային զենքով խփել է մի քանի օդապարիկներ՝ դրանք թմրավաճառների անօդաչուների տեղ դնելով, ինչը հանգեցրել է Էլ Պասոյի (Տեխասի նահանգ) եւ Նյու Մեքսիկոյի նահանգի հարավի մեծ մասի օդային տարածքի փակմանը։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Պարզվել է, որ զիվորականների կողմից օգտագործվող փորձարարական լազերային համակարգը, ըստ պարբերականի, կարող է «լուրջ վտանգ ներկայացնել առեւտրային ավիացիայի համար»։ Միջադեպը մի քանի ժամով Էլ Պասոն քաոսի մեջ է գցել եւ վրդովմունք է առաջացրել Վաշինգտոնում, մասնավորապես՝ Պենտագոնում, պաշտոնյաները շտապել են պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ով է մեղավոր, նշվել է հրատարակման մեջ։

Իրավիճակին ծանոթ օրենսդիրների եւ փորձագետների կարծիքով՝ կոնֆլիկտի պատճառը Պենտագոնի, Դաշնային ավիացիոն վարչության (FAA) եւ ներքին անվտանգության նախարարության (DHS) միջեւ թյուրըմբռնումն է, թե ով է պատասխանատու խոշոր օդանավակայանների եւ ռազմական բազաների վրայով անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների չեզոքացման եւ այդ նպատակով լազերային զենքի օգտագործման համար։

Անցյալ ամիս Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է AeroVironment ընկերության խիստ գաղտնի Locust լազերային համակարգի փոխանցումը СВР -ին՝ Էլ Պասոյի Ֆորտ Բլիսի բանակային բազայում օգտագործելու համար։ Մաքսային եւ սահմանային պաշտպանությունը, իր հերթին, տեղեկացրել է FAA-ին Ֆորտ Բլիսի տարածքում լազերային զենք օգտագործելու մտադրության մասին։ Սակայն FAA-ն առարկել է՝ նախազգուշացնելով առեւտրային ավիացիայի համար ռիսկի մասին։ ԱՄՆ CBP-ն անտեսել է նախազգուշացումը եւ օգտագործել զենքը՝ խփելով մի քանի օբյեկտներ, որոնք օպերատորներն այդ ժամանակ շփոթել էին մեքսիկական կարտելի անօդաչու թռչող սարքերի հետ։

Այդ ժամանակ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը սկսել էր «մեծածավալ պատասխան հարված»՝ ծանուցելով, որ Էլ Պասոյի օդային տարածքը փակ կլինի հաջորդ 10 օրվա ընթացքում՝ նախապես չտեղեկացնելով Սպիտակ տան, Պենտագոնի եւ ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաներին օդանավակայանի փակման մասին։