Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, փետրվարի 12-ին այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետեւ Հունաստանում Հայաստանի դեսպանատանը  Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի  մի խումբ անդամների հետ:

ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ: