2025թ․ Հայաստանում հայտնաբերվել է ավտոմեքենաների մասերի եւ համարանիշների գողությամբ զբաղվող 37 հանցավոր խումբ։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարի մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 1 650-ով կամ 13,7 տոկոսով։ Սակայն ՆԳՆ ղեկավարության համար մտահոգության առարկա են մնում երկու ոլորտներ՝ գրպանահատությունը եւ ավտոմեքենաների մասերի եւ համարանիշների գողությունը։ Այս առնչությամբ 2026թ․ հատուկ ուշադրություն կդարձվի հանցագործությունների այդ տեսակի դեմ պայքարին։