Ուրբաթ երեկոյան Լուվրի թանգարանում ջրի արտահոսքի պատճառով մի քանի սրահներ փակվել են, տեղեկացրել է BFM TVհեռուստաալիքը։
Հեղեղումը տեղի է ունեցել Դենոնի թեւում գտնվող Դյուշատել սրահում, որտեղ պահվում են 15-րդ եւ 16-րդ դարերի ցուցանմուշներ, այդ թվում՝ Բեռնարդինո Լուինիի եւ Ֆրա Բեատո Անջելիկոյի աշխատանքները։ Նույն թեւում գտնվող Քառակուսի սրահը եւ Պերսիեի ու Ֆոնտենի սրահները նույնպես փակվել են։ Թանգարանի աշխատակիցները միջադեպը որակել են «արտակարգ իրավիճակ»։
BFM TV-ի տեղեկացմամբ՝ ջրի արտահոսքը, հավանաբար, առաջացել է կոյուղու համակարգի խնդիրներից։ Նախնական հաղորդագրությունները վկայում են արվեստի որոշ գործերի վնասման մասին։
Լուվրը նախկինում էլ էր հեղեղվել։ 2025թ․ նոյեմբերին թանգարանը տաքացնող եւ օդափոխող հիդրավլիկ համակարգում արտահոսք է տեղի ունեցել։ Կեղտոտ ջուրը ողողել է գրադարանը եւ Եգիպտական հնությունների սենյակը։ Վնասվել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի մոտ 300-400 ստեղծագործություն։





























