Տավուշի մարզում, փետրվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, BMW-318 մակնիշի ավտոմեքենան Տավուշ գյուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























