Մոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերանորոգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Դիտարկմանը, թե երկաթուղու այն հատվածները, որոնք ռուսական կառավարման ներքո են, և որոնց վերանորոգումն անհրաժեշտ է ընդհանուր ապաշրջափակման համար, արդեն ֆիքսվա՞ծ է, որ անելու է ռուսական կողմը, Սարգիս Խանդանյանը պատասխանել է՝ չի կարող նման հայտարարություն անել կամ հաստատել դա. «Բանակցություններ են ընթանում, և գիտեք՝ Հայաստանի համար ամենաէականն այն է, որ դա կատարվի արագ, որովհետև մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապաշրջափակել մեր ենթակառուցվածքները հարևանների հետ: Ուստի այդտեղ ժամկետների և դետալների վերաբերյալ, կարծում եմ, պետք է տեսնենք, ստանանք ռուսական կողմի պատկերացումները և դրանից հետո որոշում կայացնենք։

Թե որ փուլում են բանակցությունները, ես չեմ կարող ասել»։