Փետրվարի 10-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է Երեւան քաղաքի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքի փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով տեղում իրականացվել են տանիքի ձյան շերտի մաքրման աշխատանքներ, որի արդյունքում վերացվել է տանիքի փլուզման սպառնալիքը:




























