Երեւանում, փետրվարի 11-ի առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում` «Լամբադա» կամրջի մոտ տրոլեյբուս է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է թիվ 10 երթուղու 036 համարանիշի տրոլեյբուսի (վարորդ` Հ. Ասրյան) ցուցիչների վահանակը՝ մասամբ: