Թուրքիայի Բուրսա նահանգի Քուրթօղլուի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա որպես արվեստի կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է BursaHakimiyet կայքը, Բուրսա նահանգի Յլըդըրըմի քաղաքապետ  Օքթայ Յըլմազը հայտնել է, որ  Քուրթօղլու թաղամասի հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոս–սեպտեմբեր ամիսներին։

aw546480-06-1758891349-378-x750.jpeg (451 KB)

Նա նշել է, որ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կդառնա արվեստի կենտրոն։

Նշենք, որ Քուրթօղլուի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին լքվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո, երբ շրջանում որեւէ հայ չմնաց։