Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դատախազությունը։
Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձեր կատարելու համար մեղադրվող Մ.Կ.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին:





























