Երեւանում, այսօր` փետրվարի 13-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային ժողովի շենքի մոտ, ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել` 14.31-ին: Այրվել է Հ. Սահակյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 31 ՍՏ 796 համարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը:















