Ժնևում Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է մոտ երեք ժամ 30 րոպե տևած ինտենսիվ դիվանագիտական խորհրդակցություններից հետո, հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է Ժնևում բանակցությունների ավարտը։
Ինչպես նախորդ փուլերը, բանակցությունների այս փուլը ևս անցկացվել է անուղղակի ձևաչափով՝ Օմանի Սուլթանության միջնորդությամբ։





























