Իրանի ռազմածովային ուժերը մի քանի ժամով կփակեն Պարսից ծոցում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մի մասը, հաղորդում է Mehr-ը։

Նշվում է, որ ռազմածովային զորավարժությունների ժամանակ նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի՝ անվտանգությունն ապահովելու և նավարկության կանոնակարգերի պահպանումն ապահովելու համար։

Զորավարժությունների ընթացքում կկիրառվեն ռազմական արձագանքի սցենարներ՝ սպառնալիքներին ի պատասխան։