Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ իշխանություն-իշխանություն պայքարը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի հետ` քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանը, ի տարբերություն ՌԴ-ի, չունի ավտորիտարիզմի ռեսուրսներ: «Եթե Հայաստանում իջնի ժողովրդավարության մակարդակը, մենք ավելի խոցելի կդառնանք Լեռնային Ղարաբաղի հարցում: Բոլորը պետք է հասկանան դա»,-հիշեցրել է քաղաքագետը: Այդուհանդերձ նա նշել է, որ հարեւան Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակը շատ ավելի բարձր է: Նրա խոսքով, եթե ժողովրդավարության հարցում Հայաստանը համեմատվի Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է հայկական կողմի համար բացասաբար լուծվել:

Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանում ընթացող ընտրությունների հետ` քաղաքագետը հայտարարել է, որ ՌԴ-ում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընդհանրությունը կոմունիստական նստաշրջանների եւ դրանց ժամանակ հնչող կատեգորիկ հայտարարությունների առումով գցել են վարչապետի վարկանիշը: Քաղաքագետի խոսքով, եթե Հայաստանում փորձեր արվեն հասարակության վզին փաթաթել մեկ քաղաքական ուժի գերիշխանություն, կլինի հենց նույն արձագանքը: Ռուսաստանում անցկացվող բողոքի ցույցերում հնչում են կարգախոսներ` «ընտրությունները արդար կլինեն, բայց կհաղթի Պուտինը» ոգով:

Ավելին, Ռուսաստանում նկատվում են վտանգավոր միտումներ, երբ մեկ սոցիալական խումբը հակադրվում է մյուսին, մի դեպքում «աշխատավորները», մեկ այլ պարագայում` «մտավորականությունը», նշել է Գրիգորյանը: Այդ կապակցությամբ նա շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է կայունությունը ՌԴ-ում: «Քանի որ ապակայունացման դեպքում կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն հակամարտությունը ուժով լուծել»,-նշել է քաղաքագետը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, եւ այստեղ եւ այնտեղ հասարակությունը հետեւում է խորհուրդների իրականացմանը եւ թույլ չի տա, որ իրեն խաբեն: Հայաստանի պարագայում, դա առաջին հերթին վերաբերվում է խորհրդարան օլիգարխներին եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների թույլ չտալու խոստումին: