Ադրբեջանի Պաշտպանության նախարարության Բաքվի քաղաքային Սանգաչալ շրջանի թիվ N զորամասում գրանցվել է զինվորի մահվան հերթական դեպքը: Ադրբեջանական բանակի կրտսեր սպա Քյամրան Ջոշղունօղլու Հաջիեւը մահացել է տաբելային զենքից արձակած գնդակից: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է կատարվածը, հաղորդում է APA-ն:
Նշենք, որ 1992-ին ծնված Գաջիեւը բանակ է զորակոչվել Գյանջայի զինվորական կոմիսարիատից:




























