Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ուղղություններով:
Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում:




























