Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներն այս անգամ կրծքով պաշտպանելու են գնացել հայրենի երկիրը ռուսական «Գազպրոմ» գազային մենաշնորհային ընկերությունից` ազգային գազատրանսպորտային համակարգերին սպառնացողից եւ զավթչից:  

Նրանք սառնամանիքին մերկ դուրս են եկել  «Gas gangsters» եւ «Հոտած ոջիլներ» պաստառներով: Բացի դրանից, բողոքական գրությունները դրամաշորթության եւ գողության մասին գրված են եղել նաեւ մերկ աղջիկների որովայններին: Աղջիկներից մեկին հաջողվել է բարձրացնել ուկրաինական դրոշը «գազպրոմյան գրասենյակի» տանիքին` մինչեւ նրանց ձերբակալելը:

«Այսօր -25 աստիճան սառնամանիքին կիսամերկ ակտիվիստուհիներն ամբողջ աշխարհով մեղադրել են գազպրոմյան «երկնագույն գողերին»` երկնագույն վառելիքի հանցավոր զեղծարարությունների մեջ», – հաղորդվում է Femen-ի մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ շարժման ներկայացուցիչների` «Գազպրոմը»  շանտաժի միջոցով  թելադրոմ է «գազի գնի մենաշնորհ, իրականացնում է ազգային գազատտրանսպորտային համակարգերի հերթական զավթումներ` գազից կախված երկրներին ներքաշելով մահացու քաղաքական-տնտեսական միությունների մեջ»: Femen-ը պահանջոմ է  «Ուկրաինայի համար գազի մահացու գների վերանայում, որոնք նախատեսված են եղել թալանչի գազային պայմանագրերով», ինչպես նաեւ Պուտինին կոչ են անում «դադարեցնել Ուկրաինային եվրասիական կենակցության մեջ ներքաշելուց»:

Գրասենյակին մոտեցել են Femen շարժման ընդամենը հինգ աղջիկներ: Ակցիան երկար չի տեւել. «Գազպրոմի» անվտանգության աշխատակիցներն արագ  ոլորել են ընդդիմացող եւ դիմադրող աղջիկների ձեռքերը:  Femen-ում հայտնում են այն մասին, որ ուկրաինական դրոշը բարձրացրած ակտիվիստուհին գտնվում է ոստիկանության բաժանմունքում եւ սպասում է դատավարությանը, գրում է «Նովի ռեգիոնը»: