Տղամարդը, ով առաջ կին է եղել, երեխա է ունեցել: Իսկ դրա համար նա հարկադրված է եղել վիրաբուժական միջամտության ենթարկվել:
Տղամարդու անձնական տվյալները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նա ապրում էր Մեծ Բրիտանիայում, 30 տարեկան է եւ երկար հարաբերություններ ունի իր զուգընկերոջ հետ: Զուգընկերոջ սեռը եւս չի հրապարակվում: Բժիշկները նշում են, որ դեռ իգական սեռից արականին փոխվելու ժամանակ բրիտանացին հետաքրքրվել, թե արդյոք ինքը հնարավորություն կունենա՞ երեխա ունենալու:
Բժիշկները այդ դեպքը բացառիկ երեւույթ են անվանում բժշկության մեջ: Բայց առաջին անգամ նման ծննդաբերություն է գրանցվել չորս տարի առաջ, ԱՄՆ-ում: Սեռը փոխելուց հետո ամերիկացի Թոմաս Բիթին երեխա է ունեցել: Այժմ նա երեք երեխա ունի:
Մասնագետները պնդում են, որ սովորաբար սեռը փոխելուց հետո կանայք գերադասում են հեռացնել ձվարանը, քանի որ հորմոնալ փոփոխությունների արդյունքում աճում է քաղցկեղի վտանգը, գրում է «Դնի.ռու»-ն:




























