ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։